Հոմլենդ

Մեր սարերի համն ու հոտը

Հոմլենդ պահածոների գործարանը ստեղծվել է 2017-ին: Բրենդը նվաճել է տեղական շուկան 2019-ին:
Այսօր Հոմլենդն առաջարկում է բանջարեղենային ու հատապտղային պահածոների մշտապես թարմացվող ավելի քան 100 անուն տեսականի.

  • Բանջարեղենային պահածոներ
  • Մարինադներ
  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Օշարակներ

Գործարանը հագեցած է ամենավերջին սերնդի տեխնոլոգիաներով՝ նորարար եվրոպական սարքավորումներով, ավտոկլավներով, մթերքի մանրէազերծման ժամանակակից համակարգով: Աշխատանքային գործընթացը գրեթե ամբողջությամբ ավտոմատացված է. սարքավորումների հետ աշխատանքում մարդկային գործոնը շատ քիչ է: Թե հումքը, թե վերջնական արտադրանքը անցնում են լաբորատոր ստուգում: էկոլոգիապես մաքուր, առանց որևէ հավելումների պահածոները սպառողին են հասնում 15-օրյա կարանտինային շրջանն անցնելուց հետո: Պահածոյացումը կատարվում է հատուկ վակուումային սարքավորման միջոցով՝ երաշխավորելով երկարաժամկետ պահպանումը:
Հոմլենդ պահածոների պատրաստման ընթացքում նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների, և այլ հավելումների չափաքանակները՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:
Տարեցտարի թարմացվում են հոսքագծերը, ավելանում են արտադրական ծավալները, ինչի շնորհիվ արտադրանքի զգալի մասն արտահանվում է նաև միջազգաին շուկա՝ հայկական մթերքի համբավը հասցնելով ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Իրան, ինչպես նաև Եվրոպա:
Homeland-ի պահածոները ներքին և միջազգային շուկայի համար պատրաստվում են միմիայն տեղական առողջ, թարմ, չսառեցված մթերքներից։ Արտադրանքի համար մթերվում է բացառապես բարձրորակ հումք: Այն ընդունելուց առաջ կատարվում է նմուշառում. դրա եզրակացության հիման վրա ստացված միրգն ու բանջարեղերը բեռնաթափվում և մտնում են արտադրամաս: Կոմպոտների, մուրաբաների, բանջարեղենային պահածոների և ուտեստների համար ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը՝ սկսած հայկական ավանդական տեսակներից մինչև համային հետաքրքիր համադրություններ։
«Homeland» ապրանքանիշի պահածոների գործարանը գործունեության տարիների ընթացքում հասցրել է սպառողներին ներկայանալ լայն և որակյալ արտադրատեսակներով, ոլորտում զբաղեցնել առաջատարներից մեկի դիրքերը՝ պահպանելով գին և որակ հարաբերակցությունը:

Մեր նպատակներն են.

  • Արտադրել և սպառողին ներկայացնել միայն բարձրորակ արտադրանք
  • Կիրառել առաջատար տեխնոլոգիաներ արտադրական գործընթացներում
  • Հոգ տանել սպառողի առողջության և անվտանգության մասին
  • Աշխատակիցների համար ստեղծել առողջ և մոտիվացված միջավայր

Հոմլենդ ապրանքանիշը պատկանում է Դերժավա ընկերությունների խմբին: Ընկերությունը սահմանել է որակի վերահսկման խիստ չափանիշներ, որպեսզի սպառողին առաջարկի բարձրորակ և առողջ սննդամթերք:

Կապ

Հասցե ։ Աշտարակի խճուղի 50/8

Հեռախոս։ (012) 505055

Էլ․ Փոստ։ [email protected]

Հետևեք Մեզ

Facebook
Instagram