Մեր մասին

 

Մենք
• Առաջատար ենք դիստրիբյուցիայի ոլորտում
• Համալրում ենք հայկական շուկան համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներով
• Մատուցում ենք բարձրորակ ծառայություն հայ սպառողին
• Հավատարիմ գործընկեր ենք թե՛ ներքին, թե՛ արտաքին գործընկերների համար
• Ավելացնում ենք աշխատատեղեր
• Բարելավում ենք մարդկանց կյանքի որակը՝ մեր յուրաքանչյուր նոր նախագծի հաջողությամբ

Մեր արժեքները

ՄԱՐԴ
Մեր հզոր մեխանիզմն աշխատացնում է ՄԱՐԴ-ը՝ իր հմտություններով, փորձով ու դրական էներգիայով: Այստեղ մարդն իր գործի տերն է, կիսում է իր փորձը և միշտ լսելի է:
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեր երկրում և երկրից դուրս այնքան շատ արժեքավոր ձեռքբերումներ ունենք, որ դրանք պահպանելու համար ոչ մի վայրկյան կանգ չենք առնում մարտահրավերների առաջ: Մեր յուրաքանչյուր հաջողությունից ոչ միայն ուրախանում ենք, այլև պարտավորվում ենք հաջորդը չուշացնել:
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Մեզ համար կարևոր է վստահությունը թե՛ միմյանց, թե՛ մեր գործընկերների հանդեպ:

Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում համոզիչ, բայց երբեմն ռիսկային բիզնես լուծումներ: Սակայն ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք և ամրապնդում նոր բարձունքներ նվաճելու մեր հնարավորությունները։

Անկախ Աուդիտորական եզրակացություններ