Դերժավա Ընկերության Մասին

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին:

Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2000 աշխատակիցներ:

Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։

Ընկերության հիմնական գործունեության ոլորտներն են հանդիսանում

  • արագ սպառվող ապրանքների շուկայում դրանց դիստրիբյուցիան,
  • բեռնափոխադրումների ծառայությունները,
  • մեքենաների շուկան,
  • առողջության և բուժ սպասարկման ոլորտը,
  • հյուրանոցային բիզնեսը
  • արագ սննդի սպասարկման շուկան,
  • թռչնաֆաբրիկան,
  • տեղական պահածոների արտադրության ոլորտը,
  • տեղական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտը:

Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշները, ռեստորանները հայտնի են գրեթե ցանկացած սպառողի: 

Մեր կողմից մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։

Դերժավա ընկերությունը հավատարիմ է տարիների որդեգրված քաղաքականությանը և աշխատում է միմիայն իր հաճախորդի գոհունակությանն արժանանալու համար:

Ընկերության հիմնական նպատակներն ու արժեքներն են՝

  • Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի մուտքը Հայաստանյան շուկա:
  • Որպես մեր մշակույթի մի մաս՝ հայկական շուկան մշտապես համահունչ պահել միջազգային ընդունված թրենդերի հետ:
  • Արտադրել կամ ներկրել ու սպառողին հասցնել միմիայն բարձր որակի արտադրանք:
  • Ավելացնել աշխատատեղեր:
  • Ստեղծել նպաստավոր պայմաններ սեփական աշխատակազմի համար:
  • Լրացուցիչ արժեք ստեղծել այն համայնքի համար, որտեղ իրականացնում ենք մեր գործունեությունը:
  • Մենք՝ բոլորս, միավորված ենք՝ գտնելու լավագույն լուծումները ծառայությունների արդյունավետ մատուցման նպատակով։
  • Մեր յուրաքանչյուր նոր նախագիծ մեր արժեքային համակարգի բիզնես արտացոլումն է՝ նպատակ ունենալով բարելավել մարդկանց կյանքի որակը:
  • Մեր ամեն հաջորդ նախագիծ կոչված է նորովի բարելավելու մարդկանց կյանքի որակը, հեշտացնելու, գեղեցկացնելու կյանքի բոլոր ասպեկտները։
  • Մենք բարձր ենք գնահատում հաճախորդի կարծիքը, հաշվի ենք նստում նրա ցանկությունների և նախապատվությունների հետ:
  • Մենք առաջնորդվում ենք գին-որակ ռազմավարությամբ, խորհրդատվությամբ, բիզնեսի զարգացման ուղղորդմամբ և հաշվետվողականությամբ։

Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում համոզիչ, բայց երբեմն ռիսկային բիզնես լուծումներ: Սակայն ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք և ամրապնդում նոր բարձունքներ նվաճելու մեր հնարավորությունները։

Դերժավա Մեր Մասին

Գործունեություն

25 տարվա ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն աշխհարհահռչակ մեծաթիվ ընկերությունների հետ՝ տարբեր բիզնես ուղղություններով:

Մեր գործընկերներն իրենց գործունեությունը ծավալում են այնպիսի շուկաներում, ինչպիսիք են՝ արագ սպառվող ապրանքների շուկան, արագ սնունդը, առողջապահական ոլորտը, հյուրանոցային բիզնեսի ոլորտը, տրանսպորտային և մի շարք այլ ծառայություններ։

Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրված առաքելությանը և նպատակներին՝ մեր բոլոր ընկերությունները մատուցում են բարձր որակի ծառայություններ և շուկա ներկրում բացառապես բարձր որակի ապրանքներ:

Դրա վառ գրավականն են հանդիսանում այնպիսի համաշխարհային ընկերություններ, որոնց Հայաստանյան ներկայացուցիչը հանդիսանում է հենց Դերժավա ընկերությունների խումբը:

Մեր Պահեստները

Մեր—Մասին—Պահեստ
Պահեստ 2
Պահեստ
Պահեստ 4
Պահեստ 5

Ձեր Հարցերը Մեզ

Հետադարձ Կապ