«Նուտրիցիա» ապրաքանիշ-ի մանկական կերերը խորհուրդ են տալիս լավագույն մանկաբույժները
Երեխայի առողջությունն ու հատկապես կյանքի առաջին ամիսներին ճիշտ ու գրագետ ընտրված մանկական սնունդը շատ կարևոր է, որին բավականին լուրջ են վերաբերվում ծնողները, քանի որ այն պայմանավորում է իրենց երեխաների հետագա առողջությունը, զարգացումը, ամուր և պինդ օրգանիզմ ունենալու հանգամանքը:
Կյանքի առաջին օրերից երեխաների մոտ կարող են ի հայտ գալ մի շարք ալերգիկ հիվանդություններ. դրանցից հատկապես տարածվածը 21-րդ դարում հանդիսանում է սննդային ալերգիան, որի առաջացման հիմնական գործոնը հանդիսանում են կովի կաթի մեջ պարունակվող սպիտակուցները, ավելի հազվադեպ՝ սոյան, հավի ձուն, գլյուտենը:
Սննդային ալերգիայի դրսևորումները կարող են տարբեր լինել, ունենալ տարբեր դրսևորումներ՝ կախված դրանց ի հայտ գալու ու դրսևորման յուրահատկությունից: Վնասված հատվածում կարելի է նկատել օրինակ ուռածություն, ճաքեր, չորություն, քոր և այլն՝ որպես ալերգիայի արտաքին դրսևորում, որպես հետևանք կարող է լինել նաև աղե-մարսողական պրոցեսի խաթարումը: Երեխայի մոտ կարող են առաջանալ ծակոցներ փորի հատվածում, փսխում, ցավեր:
Նման սիմպտոմատիկայի պարագայում շատ կարևոր է մանկաբույժին դիմելը, նրա գրագետ աշխատանքը, հատուկ դիետայի նշանակումն ու դրա շարունակականությունը: Սովորաբար, սննդակարգից կովի կաթի բացառումն իրականացվում է նվազագույնը 6 ամսով, որոշ ավելի բարդ ալերգիկ դրսևորումների պարագայում կարող է երկարաձգվել մինչև 12-18 ամիս: Ճիշտ դիետայի ու համապատասխան գրագետ բուժման միջոցով կարելի է խուսափել դեղամիջոցների կիրառությունից և դրա միջոցով բուժելու մեթոդոլոգիայից, ինչը բնական է ցանկալի է՝ երեխային ավելորդ դեղամիջոցներով ծանրաբեռնելուց խուսափելու համար:
Դիետայի նշանակման ժամանակ բժիշկները կաթնային կերեր նշանակելու մասով բախվում են որոշ դժվարությունների, այստեղ շատ կարևոր է արդեն ալերգիա ունեցող երեխաներին կերի ճիշտ տեսակի նշանակումը, դրնաք դիտարկելով ըստ կերի յուրահատկությունների, օրինակ՝ հիպոալերգիեն.այստեղ հաճախ նշանակում են
Nutrilon հիպոալերգիեն այն երեխաներին, ովքեր գտնվում են ալերգիկ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկայնության գոտում: Nutrilon-ի այս տեսակը պարունակում է հատուկ շիճուկային սպիտակուց, զգայունության ակտիվության նվազ չափի է և նպաստում է կաթնային սպիտակուցի նկատմամբ տոլերանտության զարգացմանը: Պարունակելով GOS/FOS պրիբիոտիկներպահպանում է սեփական օգտակար միկրոֆլորան և նպաստում իմունային մեխանիզմների ձևավորմանը:
Nutrilon-ի այս տեսակը կարող է նշանակվել պրոֆիլակտիկ նպատակով՝ ալերգիայի առաջացման և զարգացման ռիսկ ունեցող երեխաներին: Կերի ճիշտ ընտրությունը կարող է կատարվել միայն կոմպետենտ մանկաբույժի խորհրդատվությամբ և նշանակումով, ով նաև կկարողանա ճիշտ բացատրել նշանակման օբյեկտիվությունն ու կհիմնավորի դրա արդյունավետությունը:
Կարևորելով հատկապես երեխաների առղջությունը, կերի ճիշտ ընտրությունը, դրա բավականին նուրբ ընտրություն լինելու գործոնը՝ մենք ամեն տարի մեր արտասահմանյան գործընկերների հետ աշխատում ենք ապրանքանիշը բարելավելու, առավել մեծ քանակությամբ ինֆորմացիա տրամադրելու ուղղությամբ:
Այս տարի NUTRICIA WORLDWIDE -ը իր գործընկերներին պարգևատրել է բարձր մրցանակով՝ ձեռքբերումների և տեսանելի նվաճումների համար, մեզ դարձնելով պատվաբեր “2020 տարվա գործընկեր” տիտղոսակիր, ինչի համար մենք անչափ հպարտ ենք և շարունակելու ենք պահել ու նաև զարգացնել մեր նվաճումները: Կարևորելով երեխաների անվտանգությունն ու առողջությունը՝ ամեն բան անում ենք շուկայում առավել գրագետ և ճիշտ ընտրված տեսականիով ներկայանալու համար: Երեխաները մեր ապագան են, ուստի նրանց առողջությունից կարևոր բան լինել չի կարող. հենց սա հանդիսանում է լավագույն ձևով դրսևորվելու ամենակարևոր շարժառիթը: