Homeland ապրանքանիշը տարեվերջին մասնակցեց
Food Alco Expo 2020 միջոցառմանը

Homeland Products

Homeland ապրանքանիշը՝ որպես շուկայում բոլորովին վերջերս հայտնված, բայց սպառողի կողմից արդեն իսկ սիրված իր լայն տեսականիով նախորդ տարվա դեկտեմբերի ամսին մասնակցեց մշտական դարձած 𝑭𝒐𝒐𝒅 𝑨𝒍𝒄𝒐 𝑬𝒙𝒑𝒐 2020 միջոցառմանը։ Մեր մասնակցությունը թույլ տվեց կրկին մեծ թվով սպառողների հյուրասիրել մեր նոր տեսականին համալրած արտադրատեսակներով, ինչպես նաև սպառողին հնարավորություն ընձեռեց դրանք տեղում ձեռք բերելու։ Մենք ուրախ ենք, որ օր օրի ավելի մեծ թվով մարդիկ են օգտվում Homeland-ի ապրանքատեսակներից, նրանց գնահատականը լավագույն մոտիվացիան է հանդիսանում ավելացնելու տեսականին, զարգացնելու արտադրական հզորությունները՝ ավելի մեծ շուկաներ նվաճելով։ Մեր ապրանքներն առանձնանում են իրենց անվտանգությամբ և բարձր որակով, քանզի սպառողն այս հարցում քմահաճ և պահանջկոտ է, երբ հարցը վերաբերում է նաև իր առողջությանն ու համային գնահատականին։

Homeland-ն առաջարկում է ամենահամեղ պահածոների ավելի քան 100 անուն ապրանք: Հաշվի առնելով տեղական շուկայի բավականին մեծ պոտենցիալը և արտասահմանյան շուկաների լայն հնարավորությունները, ինչպես նաև երկրում նոր բիզնեսի ներդրման, զարգացման, հավելյալ աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունը՝ որոշվեց հիմնել պրոգրեսիվ ու նորարար տեխնոլոգիաներով հագեցած պահածոների գործարան՝ սպառողին որակյալ ու համեղ արտադրանք մատուցելու համար: Միջոցառումը հնարավորություն տվեց սպառողին հասցնել այս ինֆորմացիան ու ներկայացնել այս ամենը կարճ ժամանակում մեծաքանակ մարդկանց։

Ցուցահանդեսներն առհասարակ թույլ են տալիս մեծաքանակ մարդկանց ներկայացնել արտադրանքը, հնարավորություն են տալիս տեղում համտեսելու ու ծանոթանալու ապրանքանիշի տեսականուն, համային յուրահատկություններին։ Մասնագետները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց արտադրանքի յուրահատկությունները, պատմել դրանց արտադրման ու տեխնոլոգիական նրբությունների մասին, անմիջական և ջերմ շփում ապահովել սպառողների հետ, վերջիններս նման միջացառումներից հետո դառնում են մշտական սպառողներ և հավատարիմ հաճախորդներ։ Նման միջոցառումները ներկայանալի են դարձնում ցանկացած ապրանքանիշի՝ ելնելով գեղեցիկ և ճիշտ դասավորված տաղավարից, ապրանքների ներկայացվածությունից, փաթեթավորումից, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից և այլ հանգամանքներից։ Առանց ավելորդ համեստության՝ մենք մեր առջև դրված խնդիրը իրականացրել ենք գերազանց՝ առանձնանալով մեր գեղեցիկ ձևավորված տաղավարով և աշխատակիցների ջերմությամբ, ինչը վկայում է միջոցառումից հետո մեր էջին անդրադարձները, սպառման ավելացումը, մարդկանց լոյալությունը մեր ապրանքատեսականուն։ Մեր առաջնահերթությունը մեր սպառողի գոհունակությունն ու նվիրվածությունն են, նման միջոցառումները մշտապես ամրապնդում են այն և հնարավորություն տալիս մեզ՝ որպես ընկերություն ավելի մոտիվացված աշխատելու։

Մեր ընկերությունը մշտապես հետևում է շուկայի տենդենցներին, սպառողների անընդհատ փոփոխվող պահանջներին, ուստի մենք պատրաստվում ենք այս տարի ևս մասնակցել Հայաստանում և արտերկրում կազմակերպվող նմանատիպ այլ միջոցառումների՝ ներկայանալու արդեն նոր տեսականիով և արդեն իսկ սիրված տեսականին ավելի շատ մարդկանց ներկայացնելու նպատակով։ Հետևեք մեզ և կտեղեկանաք կայանալիք միջոցառումների մասին, որտեղ մենք սիրով կսպասենք ձեզ։

Մենք սիրով կսպասենք ձեր հարցերին և առաջարկներին, հաճույքով կպատասխանենք մեզ ուղղված ցանկացած նամակի՝ https://www.facebook.com/homelandcompany