«Դերժավա-Ս» ՓԲԸ-ի Մասին

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 1995 թվականին (25 տարի հայկական շուկայում), հանդիսանում է Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը: Շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելին քան 2000 աշխատակիցներ:

Ընկերության հիմնական գործունեության ոլորտներն են հանդիսանում՝ արագ սպառվող ապրանքների շուկայում դրանց դիստրիբյուցիան, բեռնափոխադրումների ծառայությունները, մեքենաների շուկան, առողջության և բուժ սպասարկման ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, սննդի արագ սպասարկման շուկան, թռչնաֆաբրիկան և տեղական պահածոների արտադրության ոլորտը:

Ընկերությունը 25 տարի շարունակ հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և հանդիսանալով աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են՝ «Mars» (ԱՄՆ)«Danone» (Ֆրանսիա)«Colgate – Palmolive» (ԱՄՆ)«Lacoste» (Ֆրանսիա)«Wrigley» (ԱՄՆ), «RB» (Մեծ Բրիտանիա):

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հիմնական գործընկերներն են՝ Սլավ Գրուպը, Կոնվեկտը, Ավտոհաուսը, Ֆաստֆուդը, Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, Սլավ Մոթորսը, Սլավ Մեդը, Սլավ Թրավլը, Դիլիջանի առողջարանային համալիրը, Էս Էռը, Սլավ Սթայլը, Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլը:

Դերժավա ընկերությունը հավատարիմ է տարիների որդեգրված քաղաքականությանը և աշխատում է միմիայն իր հաճախորդի գոհունակությանն արժանանալու համար:

Ընկերության հիմնական նպատակներն են՝

  • Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի մուտքը Հայաստանյան շուկա
  • Հայկական շուկան մշտապես համահունչ պահել միջազգային ընդունված թրենդերի հետ
  • Արտադրել կամ ներկրել ու սպառողին հասցնել միմիայն բարձր որակի արտադրանք
  • Ստեղծել նպաստավոր պայմաններ սեփական աշխատակազմի համար
  • Լրացուցիչ արժեք ստեղծել այն համայնքի համար, որտեղ իրականացնում է իր գործունեությունը

Մենք հանդիսանում ենք մի քանի հայտնի ապրանքանիշերի ներմուծող ընկերություն, բրենդեր, որոնք գրեթե ցանկացած սպառողի համար ճանաչելի և սիրված են:

Building

Մեր Պահեստները

100

Տարեկան Ներդրումներ Հայկական Շուկայում

100

Քանակի Աշխատատեղեր

100

Քանակի Արտահանում

Ձեր Հարցերը Մեզ

Հետադարձ Կապ