Դերժավա ընկերությունների խմբի մասին

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին:

Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ:

Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։

Ընկերության հիմնական գործունեության ոլորտներն են.

  • արագ սպառվող ապրանքների շուկայում ներկրվող ապրանքների դիստրիբյուցիան,
  • բեռնափոխադրումների ծառայությունները,
  • մեքենաների շուկան,
  • առողջության և բուժ սպասարկման ոլորտը,
  • հյուրանոցային բիզնեսը,
  • արագ սննդի սպասարկման շուկան,
  • թռչնաֆաբրիկան,
  • տեղական պահածոների արտադրության ոլորտը,
  • տեղական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտը:

Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշները հայտնի են գրեթե ցանկացած սպառողի: 

Մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։

Դերժավա ընկերությունը հավատարիմ է տարիների որդեգրված քաղաքականությանը և աշխատում է միմիայն իր հաճախորդի գոհունակությանն արժանանալու համար:

Ընկերության հիմնական նպատակներն ու արժեքներն են՝

  • Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի մուտքը Հայաստանյան շուկա:
  • Որպես մեր մշակույթի մի մաս՝ հայկական շուկան մշտապես համահունչ պահել միջազգային ընդունված թրենդերի հետ:
  • Արտադրել, ներկրել ու սպառողին հասցնել միմիայն բարձր որակի արտադրանք:
  • Ավելացնել աշխատատեղեր:
  • Ստեղծել նպաստավոր պայմաններ աշխատակազմի համար:
  • Մեր յուրաքանչյուր նոր նախագիծ մեր արժեքային համակարգի բիզնես արտացոլումն է՝ նպատակ ունենալով բարելավել մարդկանց կյանքի որակը:
  • Մեր ամեն հաջորդ նախագիծ կոչված է նորովի բարելավելու մարդկանց կյանքի որակը, հեշտացնելու, գեղեցկացնելու կյանքի բոլոր ասպեկտները։
  • Մենք առաջնորդվում ենք գին-որակ ռազմավարությամբ, խորհրդատվությամբ, բիզնեսի զարգացման ուղղորդմամբ և հաշվետվողականությամբ։

Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում համոզիչ, բայց երբեմն ռիսկային բիզնես լուծումներ: Սակայն ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք և ամրապնդում նոր բարձունքներ նվաճելու մեր հնարավորությունները։

Գործունեություն

Անցած ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն աշխարհահռչակ մեծաթիվ ընկերությունների հետ՝ տարբեր բիզնես ուղղություններով:

Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրված առաքելությանը և նպատակներին՝ մեր բոլոր ընկերությունները մատուցում են բարձր որակի ծառայություններ և շուկա ներկրում բացառապես բարձր որակի ապրանքներ:

Դրա վառ գրավականն են հանդիսանում այնպիսի համաշխարհային ընկերություններ, որոնց Հայաստանյան ներկայացուցիչը հանդիսանում է հենց Դերժավա ընկերությունների խումբը: