Դերժավա ընկերությունների խմբի մասին
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին:
Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ:
Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։
Ընկերության հիմնական գործունեության ոլորտներն են.
- արագ սպառվող ապրանքների շուկայում ներկրվող ապրանքների դիստրիբյուցիան,
- բեռնափոխադրումների ծառայությունները,
- մեքենաների շուկան,
- առողջության և բուժ սպասարկման ոլորտը,
- հյուրանոցային բիզնեսը,
- արագ սննդի սպասարկման շուկան,
- թռչնաֆաբրիկան,
- տեղական պահածոների արտադրության ոլորտը,
- տեղական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտը:
Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշները հայտնի են գրեթե ցանկացած սպառողի:
Մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։
Դերժավա ընկերությունը հավատարիմ է տարիների որդեգրված քաղաքականությանը և աշխատում է միմիայն իր հաճախորդի գոհունակությանն արժանանալու համար:
Ընկերության հիմնական նպատակներն ու արժեքներն են՝
- Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի մուտքը Հայաստանյան շուկա:
- Որպես մեր մշակույթի մի մաս՝ հայկական շուկան մշտապես համահունչ պահել միջազգային ընդունված թրենդերի հետ:
- Արտադրել, ներկրել ու սպառողին հասցնել միմիայն բարձր որակի արտադրանք:
- Ավելացնել աշխատատեղեր:
- Ստեղծել նպաստավոր պայմաններ աշխատակազմի համար:
- Մեր յուրաքանչյուր նոր նախագիծ մեր արժեքային համակարգի բիզնես արտացոլումն է՝ նպատակ ունենալով բարելավել մարդկանց կյանքի որակը:
- Մեր ամեն հաջորդ նախագիծ կոչված է նորովի բարելավելու մարդկանց կյանքի որակը, հեշտացնելու, գեղեցկացնելու կյանքի բոլոր ասպեկտները։
- Մենք առաջնորդվում ենք գին-որակ ռազմավարությամբ, խորհրդատվությամբ, բիզնեսի զարգացման ուղղորդմամբ և հաշվետվողականությամբ։
Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում համոզիչ, բայց երբեմն ռիսկային բիզնես լուծումներ: Սակայն ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք և ամրապնդում նոր բարձունքներ նվաճելու մեր հնարավորությունները։
Գործունեություն
Անցած ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն աշխարհահռչակ մեծաթիվ ընկերությունների հետ՝ տարբեր բիզնես ուղղություններով:
Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրված առաքելությանը և նպատակներին՝ մեր բոլոր ընկերությունները մատուցում են բարձր որակի ծառայություններ և շուկա ներկրում բացառապես բարձր որակի ապրանքներ:
Դրա վառ գրավականն են հանդիսանում այնպիսի համաշխարհային ընկերություններ, որոնց Հայաստանյան ներկայացուցիչը հանդիսանում է հենց Դերժավա ընկերությունների խումբը: