Առողջ սննդի գրավական` Դանոն

Danone ActiviaՄերօրյա սթրեսաշատ զբաղված ու շատ խառը օրվա մեջ շատ կարևոր է առողջ ճիշտ և վիտամիններով հարուստ սնունդը: Մարդիկ մշտապես ցանկանում են երիտասարդ և առողջ լինել, հետևաբար կարևորում են սննդի որակը, աշխատում են ֆիզիկական ակտիվության նվազագույն հավասարակշռություն պահել՝ առողջ և որակով կյանքի համար: Հատկապես աղջիկները, հետևելով ներկայիս թրենդերին, ուզում են ունենալ առողջ և սլացիկ մարմին, իսկ դրա ետևում թաքնված են մեծ ջանքեր: Իրականում առողջ ու ճիշտ սնվելու մի քանի պարզ կանոններ կան, որոնք իմանալով անգամ զբաղված և սթրեսաշատ առօրայում կարող ենք հետևել մեր կազմվածքին և առողջությանը: Առողջ ու ճիշտ սնվելու հիմնական կանոններից մեկը ռեժիմով սնվելն է՝ ամեն օր, նույն ժամին` պահելով արդունավետ չափաբաժին: Այս պարագայում ամենակարևոր տեղը զբաղեցնում է նախաճաշը, նախաճաշելը, և սննդային բարձր արժեք ունեցող նախաճաշն ամենակարևորն է: Դրանից հետո արդեն ճաշի ու ընթրիքի չափաբաժիններն ավելի պակաս պետք է լինեն: Սնունդը պարտադիր է հագեցած պահել վիտամիններով՝ օգտագործելով մսամթերթ, ընդեղեն, բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև վերջիններիս պահածոյացված տարբերակները ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց բնական ծագմանը, մաքրությանը, վիտամինների քանակությանը: Առողջ սննդի ընտրության և հատկապես բալանսավորված նախաճաշի հարցում Ակտիվիայի ու Դանոնի ապրանքանիշերի բնական ու համեղ ապրանքատեսակները կարող են իդեալական հավելում դառնալ սննդարար ու առողջ ուտելիքին: Մեր յոգուրտները սովորական յոգուրտներ չեն, այլ հատուկ հարստացված են պրոբիոտիկներով, նպաստում են մարսողությանը և աղիների մաքրությանը:
Առողջ սնվելու կանոններից է նաև ջրի կանոնավոր ընդունումը՝ օրական 1,5 լիտրից սկսած՝ ընդ որում նախընտրելի է ուտելուց նվազագույնը 40 րոպե առաջ և մեկ ժամ հետո և ոչ՝ ընթացքում: Ջրի բավարար քանակի օգտագործումը նպաստում է լավ նյութափոխանակությանը, առողջ ստամոքսին, մաշկին, օգնում է նաև երկարաժամկետում ազատվել ավելորդ քաշից:
Առողջության ևս մեկ կարևոր գրավական հանդիսանում են առողջ ու երկար քունը. օրական միջինում նորմալ կենսագործունեության համար պետք է առնվազն 8 ժամ անդադար քուն ունենալ, ցանկալի է նաև կանոնավոր ռեժիմով:
Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը ևս նպաստում են առողջ, եռանդուն ու սթրեսակայուն լինելուն, դրանք մեզ ազատում են բացասական էներգիայից, թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ, ինչպես նաև ազատվել ավելորդ քաշից, ունենալ առողջ և սլացիկ մարմին:
Սննդի ընտրության հարցը չափազանց կարևոր ասպեկտ է: Աշխատեք ուշադրություն դարձնել ցանկացած ապրանքանիշի ծագմանը, սննդային արժեքին, ինչպիսի տեխնոլոգիաներով է այն պատրաստված, պահպանման ժամկետը, դրանք կօգնեն բացի համեղ սննդից նաև ընտրել առողջն ու ճիշտը: Ակտիվիայի բոլոր ապրանքատեսակները պատրաստված են բարձրորակ հումքից, նորարար տեխնոլոգիաներով, համեղ են, վիտամիններով հարուստ և սննդարար, ինչը կապահովի էներգետիկ պաշարը ողջ օրվա համար:
Պահպանեք առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության առնվազն նվազագույն կանոնները, ինչը ձեզ թույլ կտա ապրել առողջ, լինել ավելի առույգ, երկար ապրել, լինել երջանիկ և ավելի շատ դրական էմոցիաներով լեցուն օր ունենալ, հետևաբար ավելի լավ աշխատել, որակով հանգստանալ:
Մեր ապրանքատեսակները կարող են դառնալ օրգանիկ և հագեցած նախաճաշի անբաժանելի մասը ու նաև դրական էմոցիաներ կպարգևեն ձեր ընտանիքի մյուս անդամներին: Սիրով սպասում ենք մեր տաղավարներում բոլոր սուպերմարկետներում և հուսով ենք բավարարել ամենապահանջկոտ գնորդին: