Դերժավա ընկերությունների խումբը հանդիսանալով ինչպես մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի ներկրող, այնպես էլ ունենալով տեղական արտադրություններ և մատուցելով մի շարք ծառայություններ իր գործունեությունն ու առաքելությունն իրականացնում է գրուպի մեջ մտնող այնպիսի ընկերությունների միջոցով, ինչպիսիք են՝ Սլավ Գրուպ, Սլավ Ռեֆ, Կոնվեկտ, Ֆասթ Ֆուդ, Էս Էռ Ֆուդ և Էս Էռ ընկերությունները:

Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրված առաքելությանը և նպատակներին, մեր բոլոր ընկերությունները մատուցում են բարձր որակի ծառայություններ և շուկա ներկրում բացառապես բարձր որակի ապրանքներ:

Դրա վառ գրավականն են հանդիսանում այնպիսի համաշխարհային ընկերություններ, որոնց Հայաստանյան ներկայացուցիչը հանդիսանում է հենց Դերժավա ընկերությունների խումբը: Մեր գործընկերներն են՝ «Mars» (ԱՄՆ), «Danone» (Ֆրանսիա)«Colgate – Palmolive» (ԱՄՆ)«Lacoste» (Ֆրանսիա)«Wrigley» (ԱՄՆ), «RB» (Մեծ Բրիտանիա), «International Hotel Group» (Մեծ Բրիտանիա):

Մեր գործընկերներն իրենց գործունեությունը ծավալում են այնպիսի շուկաներում, ինչպիսիք են՝ արագ սպառվող ապրանքների շուկան, արագ սնունդը, առողջապահական ոլորտը, հյուրանոցային բիզնեսի ոլորտը, տրանսպորտային և մի շարք այլ ծառայություններ։

Գործընկերներ

Ձեր Հարցերը Մեզ

Հետադարձ Կապ