KFC-ն և PIZZA HUT-ը նոր ձևաչափով վերաբացվեցին Հյուսիսային պողոտա 1 հասցեում:

Այժմ Երևանում գործում է KFC-ի 12 մասնաճյուղ, բայց Հյուսիսային պողոտայի մասնաճյուղը եզակի է իր ձևաչափով: Նորարարական լուծումներ ինտերիերում, անկանխիկ վճարումների համար նախատեսված կիոսկներ (որոնց շնորհիվ էլ ավելի արագ է իրականացվում պատվերը), իհարկե, ֆիրմային կարմիր գույնը, միշտ ժպտերես անձնակազմն ու սուպերհամեղ խրթխրթան հավիկները: KFC-ի նորույթները կարող եք նաև այստեղ փորձել՝ արդեն ավելի հարմար, ավելի արդի մթնոլորտում:
Շուրջ 10 տարի մենք հաճախում էինք Հյուսիսային պողոտա 1 հասցեում՝ հենց Կարապի լճի դիմաց գտնվող KFC և PIZZA HUT: Վերջին 1 տարվա ընթացքում այս հասցեում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Արդեն կարող եք կրկին այցելել ու համտեսել Ձեր սիրած հավի թևիկները ու շատ համեղ պիցցաները: Նոր ձևաչափ, ծանոթ գույներ և հարուստ մենյու:
Մեծ սիրով ու ջերմությամբ հրավիրում ենք բոլորին վայելելու բոլորիս կողմից սիրված բրենդի տեսականին նոր ինտերիերում:


Երկու ռեստորանների մենյուն բազմազան է, հագեցած, որպեսզի յուրաքանչյուր հյուր գտնի իր նախընտրած ուտեստը։ PIZZA HUT-ը հիմնադրվել է 1958 թվականին՝ եղբայրներ Դեն և Ֆրենկ Քարնիների կողմից Կանզասում: Այն մասնագիտացված է պիցցայի ամերիկյան տարբերակի, ինչպես նաև մակարոնեղենի, հավի թևերի, սխտորով հացի արտադրման մեջ: PIZZA HUT-ը պիցցայի ամենամեծ ցանցն է աշխարհում: