KFC: Բենզալցակայանից մինչև համաշխարհային բրենդ:
Հայաստանում առաջին «Քեյ-Էֆ-Սի» ռեստորանը բացվել է 2011 թվականին։ Արագ սննդի շուկայում լինելով առաջիններից մեկը՝ բրենդը հասցրել է սիրվել և տարածում ստանալ՝ ունենալով թվով 10 մասնաճյուղ Երևանում և Վանաձորում։ Աշխարհահռչակ KFC արագ սննդի ցանցը, որը մասնագիտացված է հավից պատրաստված ուտեստներում, ունի բավականին երկար և հետաքրքիր ստեղծման պատմություն։ Այն հիմնադրվել է 1930թ․ ԱՄՆ Կենտուկի նահանգում Հարլանդ Սանդերսի կողմից։
Երբ Հարլանդ Սանդերսը 40 տարեկան էր և արդեն հասցրել էր այլ ոլորտներում փորձել հաջողությունը, որոշում է իր մանկության ընթացքում սովորած բաղադրատոմսով հավ պատրաստել և վաճառել մոտակա բենզալցակայանում։ Նրա հաճախորդները հիմնականում ճանապարհորդողներն էին, ովքեր շատ էին հավանում հարավային ոճով պատրաստված հավը։ Չորս տարի շարունակ փոքրիկ բենզալցակայանում հավ մատուցելուց և հաջողության հասնելուց հետո, Սանդերսը որոշում է գնել ավելի մեծ բենզալցակայան, որի ներսում կար 6 սեղան։ Եվս մի քանի տարի հետո նա ընդլայնեց իր փոքրիկ ռեստորանը, գնելով մոտակա հյուրատունը և կարողացավ ընդունել ավելի շատ հաճախորդներ։
Ինչպես արդեն «Քեյ-Էֆ-Սի»-ի սիրահարներին հայտնի է, հավը պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով, որը Սանդերսը ստեղծեց ռեստորանը հիմնելուց 10 տարի հետո՝ 1940թ․։ Բաղադրատոմսը պարունակում է թվով 11 համեմունք և խոտաբույս։ Չնայած նրան, որ նա երբեք հրապարակայնորեն չի բացահայտել բաղադրատոմսը, կատակով նշել է, որ 11 համեմունքների և խոտաբույսերի մեծամասնությունը կա գրեթե բոլորի տանը։
Սանդերսի հիմնած ռեստորանը քայլ առ քայլ մեծ հաջողությունների էր հասնում, և 1955թ․ նա որոշում է վաճառել իր ունեցվածքը, մեկնել ճամփորդության ամբողջ ԱՄՆ-ով՝ «Քեյ-Էֆ-Սի»-ն տարածելու և ֆրենչայզներ հիմնելու նպատակով։ Բրենդին զուգահեռ Սանդերսն աշխատում է իր իսկ կերպարի ստեղծման վրա՝ կրելով արդեն հայտի դարձած մորուքը և սպիտակ համազգեստը։ Նրա կերպարը դառնում է բրենդի լոգոտիպի անբաժան մասը և հայտվում իր ստեղծած հանրահայտ թղթյա բասկետների վրա։
Նախորդ դարից սկսած «Քեյ-Էֆ-Սի»-ի հաջողությունները և տարածումը շարունակվում են։ Այսօր հանրահայտ բրենդի մասնաճյուղերի թիվն անցնում է 23,000-ը աշխարհի ավելի քան 140 երկրում։ «Քեյ-Էֆ-Սի»-ի Հայաստանյան մեծ թիմի յուրաքանչյուր անդամ ջանք չի խնայում Սանդերսի ստեղծած բրենդը և համեղ բաղադրատոմսերը պահպանելու և շարունակելու համար, որպեսզի ամեն օր հյուրերը կարողանան վայելել իրենց սիրելի բուրգերները, կծու թևիկները, ֆրին և շատ ավելին։