ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ 16.09.2017

«Դերժավա Ս» ՓԲԸ-ն հիմնադրման օրվանից մինչ օրս գնային փոփոխություններն իրականացրել է միայն օբյեկտիվ պատճառներով:Նախորդ 23 տարիների ընթացքում մենք ջանքեր չենք խնայել կայուն և օբյեկտիվ գնային քաղաքականություն իրականացնելու համար:

  1. Ներկայումս Քոլգեյթ-Պալմոլիվ ընկերության ապրանքների վաճառքի գինը նվազել է միջինում 23%-ով: Գնային փոփոխության պատճառ է հանդիսանում մատակարարի կողմից գների վերանայումը:
  2. Մարս ընկերությունը նույնպես գնային փոփոխություն է իրականացրել՝ հիմնավորելով այն կակաոյի համաշխարհային գների բարձրացմամբ և ռուսական ռուբլու կուրսի անկայունությամբ: «Դերժավա Ս» ՓԲԸ-ն նախկին գնով գնված ապրանքների սպառումից հետո, այլընտրանք չունենալու պատճառով, նոր գնով գնված ապրանքների վաճառքի գինը համամասնորեն վերանայվել է միջինում 5-7%-ով:

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ ինչպես նախկին 23 տարիների ընթացքում այդպես ել հետագայում «Դերժավա Ս» ՓԲԸ-ի գնային քաղաքականությունն իրականացվելու է միայն օբյեկտիվության և կայունության փիլիսոփայության ներքո:

Հարգանքով՝
«Դերժավա Ս» ՓԲԸ
02.03.2017